«Atlantic» ամսագիրը հրապարակել է նոր սքրինշոթներ ԱՄՆ ղեկավարության գաղտնի զրույցից

«Atlantic» ամսագիրը հրապարակել է նոր սքրինշոթներ ԱՄՆ ղեկավարության գաղտնի զրույցից

«Atlantic» ամսագիրը հրապարակել է նոր սքրինշոթներ ԱՄՆ ղեկավարության գաղտնի զրույցից։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն այդ չաթում պատահաբար ավելացրել էր հրատարակության գլխավոր խմբագրին:

Սպիտակ տունն ասել է, որ Signal չաթում գաղտնի տեղեկություններ չեն եղել, որտեղ քննարկվել են Եմենի հութիների վրա օդային հարվածները:

Սակայն սքրինշոթերի հիման վրա պարզ է դառնում, որ հարձակումից երկու ժամ առաջ այնտեղ մանրամասն տեղեկություններ են հրապարակվել, թե որ ինքնաթիռները և երբ են հրթիռներ արձակելու։

«Եթե այդ տեղեկատվությունը, մասնավորապես Եմեն ամերիկյան ինքնաթիռների մեկնելու ճշգրիտ ժամանակը, սխալ ձեռքերում հայտնվեր այդ վճռորոշ երկու ժամվա ընթացքում, ամերիկացի օդաչուները և ամերիկացի այլ անձնակազմ կարող էին սովորականից ավելի մեծ վտանգի ենթարկվել»,- գրել է թերթը։