Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Առաստաղը փլուզվել է, կահույքն ընկել. երկրաշարժեր են տեղի ունեցել ՌԴ-ում (տեսանյութ)

Blog Image

Սեպտեմբերի 20-ի գիշերը երեք երկրաշարժ է տեղի ունեցել Կեմերովոյի շրջանում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ, հայտնում է Mash-ը։

Վնասվել են մի քանի տներ: Ականատեսները հայտնել են, որ իրենց վրա սալիկներ ու կահույք են ընկել, առաստաղը փլվել է։ Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս բնական աղետի հետեւանքները։

Կեմերովոյի շրջանի բնակչուհին ցույց է տվել իր բնակարանը։ Հատկապես մեծ վնաս է կրել սանհանգույցը։

Մեկ այլ ականատես զինծառայող է: Նա խոստովանել է, որ եկել է արձակուրդի։ Հենց առաջին գիշերը տանը երկրաշարժ եղավ։ Տղամարդը ցույց է տվել քանդված բնակարանը:

Ցնցումներ զբոսաշրջիկների կողմից զգացվել է նաև հայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Շերեգեշում։ Նախնական տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով տուժածներ չկան։ 

Տեսանյութը՝ այստեղ

Send