Իրանում շահագործման է հանձնվել Հյուսիս-Հարավ միջանցքի Ռաշթ-Կասպյան երկաթգիծը․ մանրամասներ

Իրանում մասնագետները շահագործման են հանձնել Կասպից ծովի հարավային ափի Գիլանի նահանգում գտնվող Ռաշթ-Կասպյան երկաթուղային գիծը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի մաս է կազմում: Այս մասին հայտնել է Իրանի կառավարությունը։
Իրանի հյուսիսային Ռաշթ քաղաքից մինչև Կասպյան նավահանգիստն ընկած հատվածը Ռաշթ-Աստարա երկաթուղու շինարարության սկզբնական փուլն է։ Նախատեսվում է Կասպյան նավահանգստից անցկացնել ուղիների հաջորդ հատվածը` արդեն մինչև Իրանի հյուսիս-արևմտյան Աստարա քաղաք։
37 կիլոմետր երկարությամբ Ռաշթ-Կասպյան երկաթգիծը միացնում է Իրանի հարավային և հյուսիսային նավահանգիստները` որպես կապող օղակ Կասպից ծովի և Պարսից ու Օմանի ծոցերի միջև: