11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման Թուրքիայի Բոլու նահանգի Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրում հունվարին տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
Հրդեհի հետևանքով մահացել էր 78 մարդ, այդ թվում՝ 34 երեխա։ Եվս 137 մարդ վիրավորվել էր։
Մեղադրվածների թվում են հյուրանոցի սեփականատերը, մենեջերները, աշխատակիցները և փոխքաղաքապետը։ Հյուրանոցը չի պահպանել հրդեհային անվտանգության տարրական կանոնները, գրել են ԶԼՄ-ները։
