Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, դուրս են բերել 17 մարդու (տեսանյութ)

Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել,  դուրս են բերել 17 մարդու (տեսանյութ)

Չորեքշաբթի օրը Չինաստանի հարավարևելյան Սիչուան նահանգի Զիգուն քաղաքի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մարդիկ արգելափակվել են շենքի ներսում, հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Տեղի հրշեջ վարչությունը ահազանգ է ստացել քաղաքի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի մասին տեղական ժամանակով 18.11-ին, որից հետո դեպքի վայր է ուղարկվել 20 միավոր տեխնիկա և 92 հրշեջ։

Հրշեջները դուրս են բերել 17 մարդու։ Առևտրի կենտրոնում մնացած մարդկանց թիվն անհայտ է։ 
 
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։

Տեսանյութն՝ այստեղ