Ալեն Սիմոնյանն անդրդվելի է․ «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է․ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 14-15-ը պաշտոնական այցով Հունգարիա է մեկնելու։ Հերթական անգամ ԱԺ նախագահի պատվիրակությունում չկան ընդդիմադիրներ՝ միայն ԱԺ-ի եւ նրա աշխատակազմի ներկայացուցիչներն են եւ 2 ՔՊ-ական կանայք՝ Մարիա Կարապետյանն ու Հռիփսիմե Գրիգորյանը, երկուսն էլ՝ հայ-հունգարական բարեկամական խմբի անդամներ: Սակայն նույն խմբում 4 ընդդիմադիր պատգամավոր կա՝ Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Իրինա Գասպարյան, Տիգրան Աբրահամյան։
Իսկ ընդամենը օրեր առաջ Ալեն Սիմոնյանը գլուխ էր գովում, թե ինքն ԱԺ լավ նախագահ է՝ կարողանում է ընդդիմության հետ լեզու գտնել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 07․ 11․ 24 թ համարում։