Մայրը երեխաներին շիզոֆրենիայի դեմ դեղահաբեր է տվել՝ օգնելու նրանց ավելի լավ քնել․ ՌԴ

Ռոշալում մայրը երեխաներին շիզոֆրենիայի դեմ դեղամիջոցներ է տվել երկու օր. եղբայրն ու քույրը հոսպիտալացվել են վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին հայտնում է Life-ը՝ SHOT-ին հղումով։
Ըստ SHOT-ի՝ 10-ամյա աղջիկն ու յոթամյա տղան ծանր վիճակում հոսպիտալացվել են, երեխաները գանգատվել են փսխումից և վատ ինքնազգացողությունից։ Բժիշկները եղբոր ու քրոջ մոտ դեղորայքային թունավորում են ախտորոշել։
Պարզվել է, որ երկու օրվա ընթացքում 35-ամյա մայրը որդուն և դստերը շիզոֆրենիայի դեմ դեղահաբեր է տվել՝ իբր նրանց օգնելու համար հանգիստ քնել։ Հայտնի է, որ կինը գրանցված է նյարդահոգեբուժական դիսպանսերում, և բժիշկը նրան նշանակել է հզոր դեղամիջոցներ։ Երեխաների վիճակը ներկայումս բժիշկների մոտ անհանգստություն չի առաջացնում. նրանք ապաքինվում են։