Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հռոմի պապը կայցելի Ղազախստան

Blog Image

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրավերով 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը պետական այցով կմեկնի Ղազախստան. հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է TASS գործակալությունը։

«Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրավերով 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պետական այցով կմեկնի Ղազախստան: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցություն Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII-րդ համագումարին», - ասվում է հաղորդագրությունում։

2022 թվականի սեպտեմբերի 14-15-ը Նուր Սուլթանում տեղի կունենա Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII-րդ համագումարը:

Send