Ո՞վ կփոխարինի Գևորգ Պապոյանին ԱԺ-ում

Արդեն հայտնել ենք, որ ՔՊ-ն որոշել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակել պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին։
Ո՞վ կփոխարինի նրան ԱԺ-ում․ MediaHub-ը ՔՊ նախընտրական ցուցակից տեղեկանում է, որ հերթական հաջորդ համարը Դավիթ Կարապետյանն է։
Վերջինս եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը։ Նշենք, որ նա 2012 թվականից մինչև 2020 թվական եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող։ Ասել է թե՝ վարչական շրջանի ղեկավարը 8 տարվա ուսանող է եղել։
Իսկ ահա 2023 թվականի հուլիսի 4-ին Փաշինյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
Նարե Գնունի