Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում. ի՞նչ է կատարվել

Շարմ էլ-Շեյխից Կալինինգրադ թռչող ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Խրաբրովո օդանավակայանում և ստիպված վայրէջք է կատարել Լեհաստանի Պոզնան քաղաքում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղի օդանավակայանում։
Ավելի վաղ Mash Telegram ալիքը հայտնել էր, որ լեհական կողմը հրաժարվում է ինքնաթիռը լիցքավորել և թռիչքի թույլտվություն տալ։ Օդանավակայանի ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը։
«Ժամը 23:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 01:00) ԱլՄասրիա ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր UJ681 չվերթը Շարմ էլ-Շեյխից Կալինինգրադ, վայրէջք կատարեց Պոզնանի օդանավակայանում»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Խրաբրովո օդանավակայանում՝ եղանակային բարդ պայմանների պատճառով։
«Ինքնաթիռը վառելիքով լցված է և պատրաստվում է թռիչքի, թռիչքը նախատեսված է 9:20-ին (Մոսկվայի ժամանակով 11:20-ին)»,- հավելել է նա։
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել է, որ ինքնաթիռում եղել է մոտ 200 մարդ՝ Coral Travel և Pegas Touristik տուրօպերատորների հաճախորդները։
«Այս պահին, ավիաընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը լիցքավորվում է», - ասոցիացիան մեջբերել է Coral Travel ներկայացուցչի խոսքերը։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world