Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:
Եվրոպական խորհրդի նախագահին շնորհավորել է բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաև գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:
Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունն առաջիկա հարմար առիթներով: