Ցավալի դեպք ունեցանք, երբ երկու մանկահասակ երեխաներ մահացան Արցախում։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ամեն դեպքում ՀՀ-ից մասնագետները կապի մեջ են արցախցի գործընկերների հետ։
«Կան պացիենտներ, որոնք Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն, հույս ունենք՝ կկարողանանք շուտով կազմակերպել»,- նշեց նա։
Ավանեսյանը տեղեկացրեց՝ Արցախում դեղորայք օգտագործում են միայն ծայրահեղ պայմաններում։
«Ես գրավոր տարբերակով տարբեր կառույցների եմ դիմում, ներկայացնում վիճակը։ Եղած պատասխանները գոհացուցիչ չեն»,- նկատեց Անահիտ Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։