Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (10.06-15.06.2024թ.)

Ուշադրություն
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։


Երևան քաղաքում՝
Հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Հունիսի 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 10-11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքի հունիսի 11-ի  բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     35.0°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան          8.5°C (1976թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան    20.6°C

Send