Բույս, որը մաքրում է արյունն ու լորձը

Բույս, որը մաքրում է արյունն ու լորձը

Այս հասարակ բույսը կարող է օգնել բազմաթիվ լուրջ հիվանդությունների դեպքում: Այն արդյունավետ կերպով պայքարում է նույնիսկ քաղցկեղի դեմ: Սակայն սա երեքնուկի միակ օգտակար հատկությունը չէ: Օրինակ` կարմիր երեքնուկը հիանալի հակասեպտիկ միջոց է, օգնում է բուժել մարմնի խոցերը և մաքրում է արյունն ու լորձը:

Այս բույսն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, այդ իսկ պատճառով օգտագործվում է որպես դեղաբույս:

Հին ՌWւսիայում կանայք երեքնուկն օգտագործուն էին գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար: Նրանք առավոտյան անոթի մեջ էին հավաքում ցողը, ցողի մեջ դնում էին երեքնուկի մի քանի ճյուղ և երեկոյան լվացվում այդ բուժիչ ջրով: Բացի այդ, համարվում էր նաև, որ քառատերև երեքնուկը հաջողություն էր բերում, քանի որ ուներ հրաշագործ հատկություններ:

Երեքնուկի օգտակարությունը, առաջին հերթին, պայմանավորված է նրա ծաղիկներում պարունակվող վիտամինների մեծ պաշարով (B, B1, E, K, C), որոնք էլ հիմնականում օգտագործվում են բժշկության մեջ: Տերևները նույնպես պարունակում են մի շարք կարևոր նյութեր, որոնք ունեն ջերմիջեցնող ու հակասնկային հատկություններ:

Շատերն են լսել «Ատերոկլեֆիտ» դեղամիջոցի մասին, որն օգտագործվում է աթերոսկլերոզի կանխարգելման համար, սակայն քչերը գիտեն, որ դրա հիմքում ընկած են երեքնուկից ստացված նյութերը: Դրանք կարգավորում են լիպիդների փոխանակությունը և կանխում անոթներում խոլեստերինի կուտակումները:

Կարմիր երեքնուկն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Երեքնուկի թեյը, մեղրով քաղցրացրած, շատ լավ միջոց է հազի և լյարդի հիվանդությունների դեմ: Այն նաև համարվում է արյունը մաքրող հիանալի միջոց: Իր մեջ պարունակվող դաբաղանյութերի շնորհիվ` այն օգտագործվում է նաև լարձաթաղանթների, այդ թվում նաև աղիների (փորլուծության ժամանակ), բորբոքումների դեպքում: Բացի այդ, այն նաև կարելի է թրջոցների տեսքով դնել վերքերի վրա:

Երեքնուկի մեջ պարունակվող ֆլավոնոիդները կանխում են արյան մեջ խոլեստերինի կուտակումը, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է աթերոսկլերոզի կանխարգելման համար: Երեքնուկի տարբեր հատվածների թուրմերն ու եփուկը օժտված են խորխաբեր, միզամուղ, լեղամուղ, հակաբորբոքային, հակաաթերոսկլերոտիկ, հակաուռուցքային, ցավազրկող, ամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող հատկություններով: Բացի այդ, կարմիր երեքնուկն օգտագործվում է նաև երեխաների մոտ ռախիտի բուժման ժամանակ` վաննաներ պատրաստելու համար:

Երեքնուկի` ջրով ու սպիրտով պատրասված թուրմն օգտագործվում է` որպես տուբերկուլյոզի բուժման հավելյալ միջոց: Երեքնուկի թարմ տերևները, տրորված վիճակում, օգտագործվում են արյունահոսությունը դադարեցնելու, վերքերն ամոքելու համար, ինչպես նաև այրվածքների, թարախակույտերի և ռևմատիկ ցավերի դեպքում: Վերոնշյալ դեպքերում կարելի է օգտագործել նաև բույսի թարմ հյութը:

Կարմիր երեքնուկն անչափ արդյունավետ է նաև եղունգների և մատների թարախակալումը, մաշկային տուբերկուլյոզը, աչքերի և ականջների թարախային հիվանդությունները բուժելու համար: Երեքնուկն օգտագործվում է որպես հանգստացնող միջոց արգանդի ատոնիայի դեպքում և որպես արյան մակարդելիոթյունը կարգավորող միջոց` աչքերի հիվանդությունների բուժման ժամանակ: Երեքնուկը կարելի է օգտագործել նաև որպես չարորակ նորագոյացությունների դեմ հավելյալ պայքարի միջոց և որպես հակատոքսիկ դեղամիջոց: Բացի այդ, այն օգնում է նաև կաթնաթորումը խթանելուն: