Նորագավիթում «Nissan»-ը բախվել է «Toyota»-ի, մեքենայի կոտրված մասերն էլ վնասել են մեկ այլ մեքենա․ Shamshyan

Նորագավիթում «Nissan»-ը բախվել է «Toyota»-ի, մեքենայի կոտրված մասերն էլ վնասել են մեկ այլ մեքենա․ Shamshyan

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում 42-ամյա Հայկ Մկրտչյանը իր վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ 1-ին փողոցում բախվել է 32-ամյա Ռոբերտ Օսիպյանին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենային: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Հարվածի հետևանքով էլ ավտոմեքենայի դետալները շպրտվել ու վնասել են կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան: 
 
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
«Nissan»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: