Իրանում հանդիպել են Մհեր Գրիգորյանը և երկրի նախագահը

Իրանում հանդիպել են Մհեր Գրիգորյանը և երկրի նախագահը

Թեհրանում հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի նախագահ  Էբրահիմ Ռայիսին։

«Մենք աջակցում ենք Իրանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը»,- ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը:

Ռաիսին ընդգծել է, որ Իրանի համար շատ արժեքավոր և կարևոր է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը։

Նա հավելել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում արտաքին ներկայությանը:

Իր հերթին Գրիգորյանն ասել է, որ Երևանի համար շատ արժեքավոր և կարևոր է Իրանի աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Նա նշել է Հայաստանի կառավարության շահագրգռվածությունն ու կամքը՝ զարգացնելու տնտեսական և առևտրային հարաբերությունները Իրանի հետ, հատկապես էներգետիկայի և տարանցման ոլորտներում։

Տեսանյութն այստեղ։