Փաշինյա՞ն, թե՞ Գրիգորյան․ ո՞վ կմեկնի Ալմա-Աթի

Փաշինյա՞ն, թե՞ Գրիգորյան․ ո՞վ կմեկնի Ալմա-Աթի

Փետրվարի 2-ին Ալմա-Աթայում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՄԿԽ) հերթական նիստը։

Միջոցառմանը կմասնակցեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ Նման հայտարարություն է տարածել Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Փաշինյանի՝ դեկտեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգ կատարած այցից հետո հատկապես, ռուսական կողմը հույս է հայտնել, որ հայկական կողմը կմասնակցի այս հանդիպմանը։

Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմը․ դեռևս հստակ չէ։ Ժամանակը գա, կտեղեկանանք։

«Վարչապետի պաշտոնական այցերի մասին տեղեկատվությունը միշտ ճիշտ ժամանակին տրամադրվում է»,- ասացին Փաշինյանի աշխատակազմից։

Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների, հանդիպմանը  մեկնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա՝ Ալմա-Աթի մեկնելու մասին հրամանը, սակայն, Փաշինյանը դեռևս չի ստորագրել։

Նարե Գնունի