Վթարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է տարբեր ԲԿ-ներ․ մանրամասներ

Վթարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է տարբեր ԲԿ-ներ․ մանրամասներ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 09:22-ի սահմաններում, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամրջի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական հաստատություններ:

Քաղաքացիներից 8-ին ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար և դուրս են գրվել բուժհաստատություններից:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ քաղաքացիներից 1-ը ձախ 1-4-րդ կողերի կոտրվածք, ձախակողմյան պնևմոթորաքս,  ձախ թոքի կոլապս, ստորին բլթի սալջարդ, ենթամաշկային էնֆիզեմա ախտորոշմամբ գտնվում է Հանրապետական բժշկական կենտրոնում։

Հիվանդի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։