Դուրովն ասել է, որ Ցուկերբերգը փորձել է կրկնօրինակել իր գաղափարները

Դուրովն ասել է, որ Ցուկերբերգը փորձել է կրկնօրինակել իր գաղափարները

«Տելեգրամ» հաղորդակի համահիմնադիր Պավել Դուրովը խոսել է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ հանդիպման մասին։

Նրա խոսքով՝ հանդիպմանը Ցուկերբերգը խոստացել է չմտնել ռուսական շուկա, իսկ Դուրովը խոստացել չմտնել միջազգային շուկա, բայց երկուսն էլ սկսել են դա անել մի քանի շաբաթ անց։

Բացի այդ, «Տելեգրամի» համահիմնադիրի խոսքով՝ ամերիկյան կորպորացիայի ղեկավարը փորձել է կրկնօրինակել իր գաղափարները։

Հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան տասը տարի առաջ, երբ Դուրովը ղեկավարում էր VKontakte սոցիալական ցանցը։ «Հետաքրքիր հանդիպում եղավ։ Նրանք փորձեցին կրկնօրինակել ոչ թե մեր արածը, այլ այն, ինչ ես ասացի, որ արեցինք։ Դա ծիծաղելի էր»,- ասել է Դուրովը Թաքեր Քառլսոնին տված հարցազրույցում։

Ըստ Դուրովի՝ հանդիպմանը Ցուկերբերգը հարցրել է, թե արդյոք Դուրովը նախատեսում է ինչ-որ բան սկսել «գլոբալ մասշտաբով», նա բացասական պատասխան է տվել։ Դուրովն իր հերթին հարցրել է, թե Ցուկերբերգը պատրաստվում է մտնել ռուսական շուկա, ինչին նույնպես բացասական պատասխան է տվել։ «Եվ մենք երկուսս էլ հենց դա արեցինք մոտ երկու կամ երեք շաբաթվա ընթացքում կամ նման մի բանի ընթացքում»,- հավելել է Telegram-ի համահիմնադիրը:

Դուրովը նաև ասել է, որ ապրում է Դուբայում, որտեղ տեղակայված է Telegram-ի գլխավոր գրասենյակը։ Փորձեր են եղել հաստատվելու այլ երկրներում՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Սինգապուր։ ԱՄՆ-ում թիմը մեծ ուշադրության է արժանացել հետախուզական ծառայությունների կողմից, փորձել են հավաքագրել ընկերության ինժեներներից մեկին։ Մի անգամ Սան Ֆրանցիսկոյում փողոցում Դուրովի վրա ավազակներ են հարձակվել:

Telegram-ի ստեղծման գաղափարը, ըստ ձեռնարկատիրոջ, իր մտքում ծագել է դեռ Ռուսաստանում, այն բանից հետո, երբ եկան խուզարկելու նրան ու VKontakte գրասենյակը։