Կրկին կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին

Կրկին կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ ապրիլի 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` ապրիլի 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-22-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։