Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտաշատում հրդեհ է բռնկվել շենքերից մեկի բնակարանում, ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 18 շենքի 1-ին հարկում բնակարան է այրվում, հայտնել Շամշյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Այրվել է խոհանոցի կահույքը, վնասվել ջեռուցման կաթսան:  

Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ապա մարել այն: