Թուրքիան պատրաստ է դառնալ Մերձավոր Արևելքում խաղաղության երաշխավորը. Հաքան Ֆիդան

Թուրքիան պատրաստ է դառնալ Մերձավոր Արևելքում խաղաղության երաշխավորը. Հաքան Ֆիդան

Թուրքիան պատրաստ է դառնալ Մերձավոր Արևելքում խաղաղության երաշխավորը. ասել է Հաքան Ֆիդանը:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի շարք կարևոր հայտարարություններ է արել ընթացիկ օրակարգի վերաբերյալ։ Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլ նպատակներ ունի, և Պաղեստինում զինադադարը չի համապատասխանում իր քաղաքական շահերին։

Հաքան Ֆիդանը շեշտել է, որ եթե երկու պետությունների լուծումն այժմ չիրագործվի, ապա Գազայում կարող է չորրորդ պատերազմ սկսվել ապագայում։

«Մենք անընդհատ կբախվենք պատերազմների»,- հավելեց նախարարը՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել։

Նախարարը նաև հայտարարեց, որ եթե երկու պետությունների լուծման շուրջ համաձայնություն ձեռք բերվի, Թուրքիան պատրաստ է դառնալ առաջարկվող երաշխիքային մեխանիզմի մաս։