Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի․ մանրամասներ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի․ մանրամասներ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնել է․

«Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։

Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացան միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանեց նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվեցին նաև հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:

Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Լեյդենի համալսարան- Միջազգային քրեական իրավունք, հավաստագիր (2016)

Տորոնտոյի համալսարան, Կանադա- Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանական ծրագիր, հավաստագիր (2013)

Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ., Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն, հայցորդ (2012)

Հայաստանի Ամերիկյան Համալսարան- Իրավունք, LLM, (մագիստրատուրա) (2012)

Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին (մագիստրատուրա) (2004)

Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին (բակալավրիատ) (2002)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2018 – մինչև օրս- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն

2013 – 2018 թթ.- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ավագ գիտաշխատող

2014 – 2018 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Գիտական ինֆորմացիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, տնօրենի տեղակալ

2010 – մինչ օրս- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Գիտական ինֆորմացիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, ավագ գիտաշխատող

2009 – 2013 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, գիտաշխատող

2004 – 2009 թթ.- Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն, լաբորանտ

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու (ԻԳ.00.04), 30.12.2011թ., ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ (ԱՌՀԻ)»։