Ալեն Սիմոնյանն ու Տիխանովսկայան քննարկել են հակառուսական օրակարգը

Ալեն Սիմոնյանն ու Տիխանովսկայան քննարկել են հակառուսական օրակարգը

Բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան Եվրանեսթի շրջանակում հանդիպել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Զրույցի ընթացքում Տիխանովսկայան հույս է հայտնել Հայաստանի և ժողովրդավարական Բելառուսի միջև ավելի սերտ համագործակցության համար։ Հաղորդել է Տիխանովսկայայի գրասենյակը։

«Հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ես ակնկալում եմ ավելի մեծ համագործակցություն ու գործընկերություն, ինչպես խորհրդարանական, այնպես էլ հասարակական մակարդակով: Ես իմ աջակցությունն եմ հայտնել Հայաստանի Ազգային ժողովի հետ սերտ համագործակցելու ջանքերին»,- գրել է Տիխանովսկայան X-ում։

Բացի այս, ըստ աղբյուրի, Տիխանվսկայան շնորհակալություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը անցած տարի չմասնակցեց Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև, որ ՀՀ-ում ձերբակալված բերոլուսցի Նովիկովը, որի արտահանձնումը պահանջել են Բելառուսի իշխանությունները, մեր երկրում  ապաստան կստանա: