Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է հայ փիլիսոփա Կարեն Սվասյանը

Blog Image

77 տարեկանում մահացել է հայ փիլիսոփա Կարեն Սվասյանը։

Նա եղել է փիլիսոփայության պատմության, մշակութաբանության և գիտելիքի տեսության մասնագետ, գրականագետ ու թարգմանիչ։

Սվասյանի մահվան մասին հայտնել է բանասեր Նիկոլայ Պոդոսոկորսկին ֆեյսբուքյան իր էջում։

Սվասյանը հայտնի է որպես Ֆրիդրիխ Նիցշեի երկհատորյա ժողովածուների կազմողը, խմբագիրը և թարգմանիչներից մեկը։ Նա թարգմանիչ և մեկնաբանությունների հեղինակ է եղել Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի անկումը. Էսսեներ համաշխարհային պատմության մորֆոլոգիայի մասին» գրքի, Ռիլկեի «Սոնետներ Օրփեոսին» գրքի։

Սվասյանի կողմից հրատարակվել են մի քանի գրքեր, այդ թվում՝ «Գյոթեի փիլիսոփայական աշխարհայացքը» (1983), «Լռության ձայներ։ Ռիլկե, Վալերի, Բլոկ, Չարենց, Նարեկացի, Գյոթե» (1984 թ.), «Նիցշե, կամ ինչպես է մարդ դառնում Աստված։ Երկու տարբերակ մեկ ճակատագրի համար» (1999 թ.):

Send