Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում և որոշ մարզերում փոշին նորից «չափն անցել է»․ մանրամասներ

Blog Image

Երևանում մթնոլորտային օդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
◾️Նոր Նորքում՝ օգոստոսի 29-ին, 30-ին, սեպտեմբերի 3-ին և 4-ին,
◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 4-ին,
◾️Արաբկիրում՝ օգոստոսի 29-31-ը և սեպտեմբերի 4-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 4-ին,
◾️Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

Արարատ քաղաքում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ օգոստոսի 28-ին։

Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ օգոստոսի 25-ին, 27-ին, 30-ին և 31-ին։

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Send