Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսպանիան հայտարարել է էներգախնայողությանն ուղղված նոր միջոցառումների մասին

Blog Image

Իսպանիան հայտարարել է էներգախնայողությանն ուղղված նոր միջոցառումների մասին։ Դրանց թվում են հասարակական եւ խոշոր առեւտրային շենքերում օդորակման եւ ջեռուցման ջերմաստիճանի սահմանափակումը, հայտնում է The Guardian-ը։

Հրամանագրի համաձայն, որն ուժի մեջ է մտնում յոթ օրից եւ տարածվում է հասարակական շենքերի, առեւտրի կենտրոնների, կինոթատրոնների, թատրոնների, երկաթուղային կայարանների եւ օդանավակայանների վրա, ջեռուցման ջերմաստիճանը չպետք է գերազանցի 19 աստիճանը, իսկ օդորակիչը՝ 27 աստիճանից ցածր։ Դռները պետք է փակ լինեն, որպեսզի էներգիա չվատնվի, իսկ խանութների ցուցափեղկերի լույսերը ժամը 22:00-ից հետո պետք է անջատվեն։

Նշված տարածքում էներգախնայողությանն ուղղված նախաձեռնությունները բացատրող ցուցանակներ կամ էկրաններ պետք է տեղադրվեն:

Թեեւ Իսպանիան այնքան կախված չէ Ռուսաստանից էներգիայի մատակարարումներից, որքան ԵՄ շատ այլ երկրներ, այն համաձայնել է կրճատել գազի սպառումը 7-8 տոկոսով։

Միջոցառումները կգործեն մինչեւ 2023-ի նոյեմբեր։

Send