Խանութներում տեսախցիկներ կդրվեն․ ՊԵԿ նախագահ

Առևտրի սրահներում ՀԴՄ սարքը կլինի տեսախցիկների տակ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նրա խոսքով՝ մի շարք թեմատիկ ստուգումների ընթացքում այս կամ այն հարցն ապացուցելու անհրաժեշտություն է առաջանում, ուստի պետք է տեսաձայնագրում իրականացվի։ 

Դա, ըստ ՊԵԿ նախագահի, կնպաստի նաև չգրանցված աշխատողներին արձանագրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։