ԱԱԾ-ի մասնակցությամբ ԱՆ-ում ու բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ են կատարվում

ԱԱԾ-ի մասնակցությամբ ԱՆ-ում ու բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ են կատարվում

ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ են կատարվում: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ։

ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ:

Մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։