Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն անդրադարձել են Ուկրաինային, ԱՄՆ-ին, BRICS-ին

Blog Image

Էր Ռիադում կայացած հանդիպումը ԱՄՆ-ի հետ նորմալ երկխոսության հույս է տվել, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Անկարայում կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի հետ, սակայն ռազմական գործողությունները կդադարեն միայն այն դեպքում, «եթե արդյունքը գոհացնի Ռուսաստանին»։

Իր հերթին Ֆիդանն ասել է, որ Մոսկվայի հետ քննարկումներն օգտակար է համարում միջազգային բարդ իրավիճակի ֆոնին։ Նա ընդգծել է, որ թուրքական կողմն ակնկալում է Ուկրաինայում անհապաղ հրադադար։

Լավրովը նաև նշել է, որ պետք է լինի «երկաթբետոնային» համաձայնագիր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ։

«Զելենսկին իր դիրքորոշումները փոխում է ավելի հաճախ, քան կանաչ շապիկները»,- ասել է Լավրովը։

Ֆիդանը նաև խոսել է BRICS-ի անդամ դառնալու մասին՝ նշելով, որ Թուրքիան դեռևս չի ստացել հրավեր, սակայն «նրա հետաքրքրությունը խմբի նկատմամբ մնում է բարձր»։

Send