Իրան-Ադրբեջան նոր համատեղ նախագիծը. պաշտոնապես մեկնարկել է Արաքս գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը

Իրան-Ադրբեջան նոր համատեղ նախագիծը. պաշտոնապես մեկնարկել է Արաքս գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը

Իրանը և Ադրբեջանը պաշտոնապես մեկնարկել են Արաքս գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը երկու երկրների սահմանամերձ Աղբենդի շրջանում. այդ մասին հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Նախագծի արդյունքում կստեղծվի Ադրբեջան-Իրան-Նախիջևան միջանցք, որը Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի շրջանը Իրանի տարածքով կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ:

Կամրջի երկարությունը 220 մ է, լայնությունը՝ մոտ 25 մ։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 18 ամիս: