Կասեցվել է ռազմավարական ռմբակոծիչի առևանգման գործողություն իրականացնելու փորձը (տեսանյութ)

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է ուկրաինական հատուկ ծառայությունների՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հեռահար ռազմավարական ռմբակոծիչ Տու-22Մ3-ի առևանգման գործողություն իրականացնելու փորձը։
ՆԱՏՕ երկրների հատուկ ծառայությունները նույնպես ներգրավված են եղել դրա պատրաստման և իրականացման գործում։ Հայտնել է ԱԴԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ուկրաինական հետախուզությունը մտադիր է եղել գումարի և Իտալիայի քաղաքացիության դիմաց հավաքագրել ռուս ռազմական օդաչուին, որպեսզի նա հրթիռակիրով թռչեր Ուկրաինա։
Տեսանյութն այստեղ