Գանգատվել է գլխացավից․ Բալաշիխայում հինգերորդ դասարանի աշակերտը մահացել է կաթվածից

Ողբերգությունը տեղի է ունեցել մերձմոսկովյան Բալաշիխայում։ 12-ամյա հինգերորդ դասարանի աշակերտուհին տուն է եկել կիրակնօրյա դպրոցից, որտեղ դասերի է հաճախել իր երկու քույրերի հետ, մորից չիփսերի փող է խնդրել ու վազել է խանութ։ Նա վերադարձել է և բողոքել գլխացավից։ Ծնողը նրան մանկական ցավազրկող դեղահաբ է տվել, սակայն ցավը չի հանդարտվել, այլ ուժեղացել է։
Աղջիկը գնացել է լոգարան՝ քնելուց առաջ ատամները լվանալու, բայց ուշագնաց է եղել։ Ժամանած շտապօգնության բժիշկները կարողացել են միայն հաստատել աղջկա մահը։ Երեխայի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։
Բժիշկները ենթադրել են, որ հինգերորդ դասարանցին կարող էր թմրանյութ օգտագործել, սակայն նրա օրգանիզմում արգելված նյութեր չեն հայտնաբերվել։ Իսկ նա մահացել է, ըստ փորձաքննության, ինսուլտից։ Լրատվամիջոցները մեջբերում են աղջկա մոր խոսքերը, որ ուղեղի արյունահոսության պատճառը կարող է լինել հորմոնալ անհավասարակշռությունը, որը տարածված է դեռահասների շրջանում: