Շվեդիայի Կարոլինսկայի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ չափից մեծ դոզայի դեպքում որոշ վիտամիններ կարող են խթանել քաղցկեղի զարգացումը: Այս մասին ասվում է The Journal of Clinical Investigation բժշկական ամսագրում։
Հետազոտողների կարծիքով՝ նման ռիսկերը բնորոշ են E և C վիտամիններին: Մասնագետները պարզել են, որ այդ վիտամինների կոնցենտրացիայի գերազանցումը խթանում է նոր արյունատար անոթների աճը, ինչը հանգեցնում է հյուսվածքների գերհագեցմանը թթվածնով: Բացի այդ, C և E վիտամինները հակաօքսիդանտներ են և ճնշում են հյուսվածքներում օքսիդատիվ գործընթացները, հայտնում է 360 հեռուստաալիքը։
Այս պայմանները, ըստ գիտնականների, բարենպաստ են քաղցկեղի բջիջների զարգացման համար։
Հետազոտողները զգուշացրել են, որ վիտամինային հավելումների անվերահսկելի ընդունումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների առաջացման: