Ամերիկացի մոդել և ռեալիթի աստղ Քլոե Քարդաշյանը սոցցանցերի իր հետևորդների հետ կիսվել է տեսանյութով, որտեղ երևում է, որ 9 ամսական որդին նստած է մոտ 5000 դոլար արժողությամբ Dior մանկասայլակում։
Աստղի բաժանորդները նշել են, որ Քլոեն իր որդու մեջ մանկուց է սերմանել թանկարժեք դիզայներական իրերի համը. երեխան նստում է 4900 դոլար արժողությամբ ֆրանսիական Dior նորաձեւության ապրանքանիշի մանկասայլակում:
Մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը վերջապես որոշել են իրենց 9 ամսական որդու անունը։ Երկար բանավեճերից հետո զույգը տղային անվանել է Թաթում Ռոբերտ։ Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Քլոեն և Տրիստանն այնքան ժամանակ են պահանջել իրենց կրտսեր որդու համար անուն ընտրելու համար, քանի որ նրանք ցանկանում էին, որ այն լինի «անսովոր, ոչ շատ ճկուն և սկսվի «T» տառով։