Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ

Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ

Երեկ՝ մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգոթյան ծառայության Արագածտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել: Գրել է Գագիկ Շամշյանը։

Ոստիկնաններն ու պարեկները նշված փողոցում հայտնաբերել են «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքնաներ:

«Mercedes»-ի առջևի դիմապակու, իսկ «Lada»-ի կողային հատվածի ապակու վրա են հայտնաբերվել կրակոցի հետքեր:
 
Դեպքի փաստով Ա. Մխեյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և կրակոցներ արձակած քաղաքացու ինքնությունը:

Գ. Շամշյան տեղեկություններով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մ-ն է և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: