Երեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Մուշեղ Խ․-իր վարած «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայով Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի, գոտուց բախվել «Defanse Housing» նոր կառուցվող բնակելի թաղամասում տեղադրված ժամանակավոր երկաթե պարսպին և մոտ 3 մ բարձրությունից գլխիվայր հայտնվել փոսում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 30-ամյա Արսեն Դ․-ն, ում առաջինը օգնության են հասել «Defanse Housing»-ի անվտանգության աշխատակցիները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ վարորդին ավատոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Փրկարարները և «Defanse Housing»-ի անվտանգության աշխատակիցներն ու քաղաքացիները վարորդին դուրս են բերել փոսից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև նա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մինչ ուղևորին հիվանդանոց տեղափոխելը «Defanse Housing»-ի անվտանգության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ օգտագործելով իրենց մոտ եղած բուժկենտրոնի բժշկական պարագաները, ինչպես նաև հոսնաքազրկել են պարսպին կից անցնող էլեկտրալարերը։