Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի 21-ամյա քաղաքացին Շիրակի մարզում Mazda-ով մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնի

Blog Image

Հոկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 05։10-ի սահմանում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Գուրգեն Ղ․-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 15 կմ-ին, Բենիամին գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան տղամարդու, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղում մահացել է։

Քննիչի հանձարարականով ավտոմեքնան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Պարզվում է մահացածի ինքնությունը։ 

Send