Հուսահատեցրել ենք ժողովրդին, նրանց մեղադրելն անբարո է․ Նաիրա Զոհրաբյան
Նիկոլ Փաշինյանին հարցեր տալով ընդդիմությունը ոչինչ չի կարող անել, դա փակուղի է։ Երբ քեզ հետ խաղում են, չես կարող ցիվիլ հարցեր տալով իրավիճակ փոխել։
Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է անի ընդդիմությունը երկրում տիրող իրավիճակի ֆոնին։
«Ես էլ իմ մեղավորությունն ունեմ և բարդույթ չունեմ ներողություն խնդրելու։ Ես այս իշխանությանը հեռացնելու մահապարտ եմ։ Մենք երկու-երեք անգամ ժողովրդին հուսահատեցրել ենք, ազնիվ չէ այսօր ժողովրդին մեղադրել, անբարո է։ Ժողովուրդը մի քանի անգամ պատրաստ էր գնալ վճռական քայլերի, բայց մենք չունեցանք այն մահապարտ ընդդիմությունը, որը կառաջնորդեր ժողովրդին»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: