Մայրաքաղաքի օդում փոշու պարունակությունը շարունակում է բարձր մնալ

Մայրաքաղաքի օդում փոշու պարունակությունը շարունակում է բարձր մնալ

Հիդրոօթերևութաբանության և  մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում բոլոր 4 օրերին, Նոր-Նորքում՝ մայիսի 30-ին, մայիսի 31-ին և հունիսի 1-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում և Արաբկիրում՝ բոլոր 4 օրերի ընթացքում։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։