ԱՄՆ-ն փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

ԱՄՆ-ն փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը անցկացրել է անզեն Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի պլանային փորձարկում, հայտնել է Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմաօդային բազայի հրամանատարությունը, որտեղ տեղի է ունեցել արձակումը։

Արձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ Խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 00:01-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 11:01-ին):

Հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմել է մոտավորապես 6,8 հազար կմ։