Մանրամասներ՝ Տավուշում կախված 17-ամյա աղջկա դեպքից․ հարազատները փնտրում էին

Մանրամասներ՝ Տավուշում կախված 17-ամյա աղջկա դեպքից․ հարազատները փնտրում էին

Մայիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Aravot.am-ի տեղեկություններով ծառից կախված աղջիկը Տավուշի մարզի Սևքար գյուղից էր: 1 տարի առաջ էր դպրոցն ավարտել: Երեկ` տնից երկար ժամանակով բացակայությունից հետո, հարազատները որոնողական աշխատանքների արդյունքում՝ նրա դին հայտնաբերել են ծառից կախված վիճակում:

Հիշեցնենք, որ այսօր ողբերգական դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում հայտնաբերվել էր ծառից կախված 17-ամյա աղջկա դի։