Առաջակում եմ ծառայությունից խուսափածները 1 ամիս ծառայեն և 8 մլն դրամ վճարեն․ Հայկ Սարգսյան

ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցման և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ 

«Կառավարությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել, մի քանի առաջարկներ մասնակի են ընդունվել, ես նույնպես առաջարկներ են ներկայացրել, որոնք հավանության են արժանացել հանձնաժողովում»,-ասաց նախագծի հեղինակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն առաջակում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարողանան պարտադիր զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 8 մլն դրամ։ 

«Հաշվի առնելով օրենքի հավանական շահառուների դիմումներն ու խնդրանքները՝ առաջարկել եմ  նախկին 10 մլն դրամի փոխարեն այն սահմանենք 8 մլն դրամ, մնացած կարգավորումները պահպանվել են։ Հուսով եմ՝ ՊՆ-ն կկարողանա 24-25 տարեկան անձանց, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, տանել պարտադիր զինվորական ծառայության կամ ենթարկել պատասխանատվության»,-ասաց Հայկ Սարգսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում