Իշխանությունը տարբեր կլոունություններով թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան

Իշխանությունը տարբեր կլոունություններով թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեկ ամիս է օդում հարցադրում է կախված` ի՞նչ է ուզում Ադրբեջանը և ինչու՞ է անընդհատ թիրախավորում խաղաղ բնակավայրերը:

Թեև իշխանությունը ժլատություն է անում` ներկայացնելու հատկապես Խնածախ-Խոզնավար հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն դրանից իրադրությունը միայն առավել վտանգավոր բնույթ է ստանում:

Իշխանությունը մի բան շատ լավ է անում` տարբեր կլոունություններով և կեղծ թիրախներով թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան:

Իսկ Հայաստանի իրական օրակարգը շարունակում է զիջել արհեստական, շինծու թեմատիկային»: