Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր մեկ հատ գազար ուտեք․ այն կկանխարգելի՞ քաղցկեղը

Այս հիանալի նարնջագույն բանջարեղենը կա գրեթե ամեն սառնարանում: Մենք սովոր ենք այն ուտել ամեն օր:
Սակայն գիտե՞նք արդյոք օրգանիզմին գազարի բերած հսկայական օգուտի մասին:
Գազարի հենց այս անհայտ օգտակար հատկությունները ներկայացնում ենք ստորև․
Գազարի օգտակար հատկությունները
Գազարը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը
Գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Գիտնականները հայտնաբերել են նոր նյութեր՝ ֆալկարինոլ ու ֆալկարինոլին, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղածին գոյացությունները:
Գազարը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը
Գազարի մեջ պարունակվում է հզոր հակաօքսիդանտ՝ բետա կարոտին: Այն կանխարգելում է բջիջների ծերացումը:
Գազարը օգնում է մնալ առողջ
Հակաօքսիդանտներն ու վիտամին А-ն օգնում են պաշտպանել օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Վիտամին А-ն կանխարգելում է ժամանակից շուտ առաջացած կնճիռները, չորությունը, ցանը, պիգմենտային բծերն ու մաշկի խամրած գույնը:
Գազարը բնական հակասեպտիկ է։
Կարող է կանխարգելել վարակների տարածումը:
Գազարը օգնում է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները։
Գազարը օգնում է մաքրել օրգանիզմը։
Գազարը ատամներն ու լնդերը առողջ է պահում։