Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը ողջունել է ԵՄ առաքելության մեկնարկը

Blog Image

Գերմանիան ողջունում է Հայաստանում Եվրոպական միության առաքելության մեկնարկը՝ հայտնել են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։

«Գերմանիան աջակցում է առաքելությանը՝ զգալի թվով գերմանացի անդամների և առաքելության ղեկավարի մասնակցությամբ։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կարևոր քայլ է Հարավային Կովկասում վստահության, կայունության և նորմալացման խթանման ճանապարհին և կոչված է բարելավել սահմանային տարածաշրջանում բնակչության անվտանգությունը»,- նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։

Send