Իրինա Շեյքն իր 38-ամյակը նշել է առանց կրծկալի թափանցիկ զգեստով. լուսանկարներ

Իրինա Շեյքն իր 38-ամյակը նշել է առանց կրծկալի թափանցիկ զգեստով. լուսանկարներ

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը ծննդյան տարեդարձը նշել է թափանցիկ հագուստով և երկրպագուների հետ կիսվել լուսանկարներով։

Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա ինստագրամյան էջում։

Նորաձևության մոդելն իր 38-ամյակը նշել է ընկերների հետ Նյու Յորքի The Polo Bar ռեստորանում, որը պատկանում է դիզայներ Ռալֆ Լորենին: Շեյքը հանրությանը ներկայացել է թափանցիկ, կիպ խակի զգեստով, որը կրել է առանց կրծկալի։ Ի թիվս այլ բաների, նա կրել է նմանատիպ երանգի պիջակ և բաց թողել մազերը։

Հայտնի է, որ երեկույթին մասնակցել են մոդելներ Էմիլի Ռատաժկովսկին, Ստելլա Մաքսվելը, մոդելավորող Ռիկարդո Տիսին և այլ հայտնիներ։ Բացի ռեստորանից, ընկերությունն այցելել է սահադաշտ, այնուհետև գնացել՝ նրա տուն: