ՔՊ-ն դեմ չէր ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին․ Հայկ Մարության

Սա օրենքի կոպտագույն խախտում է, ինձ թույլ չտվեցին մտնել քաղաքապետարան։ Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց  լրագրողների հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետ, այս գումարման ավագանու մանդատազուրկ անդամ Հայկ Մարությանը։

Նա նշեց, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունն իրեն հրավիրել է նիստին։ «Այս իշխանությունները ՀՀԿ-ի ժամանակ ասում էին՝ «սա ավտորիտար պետություն է», բայց նրանց ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանց իրավունքի մուտք է գործել ռադիոյի շենք, ու դրանից հետո քրեական հետապնդում չի եղել։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը միտինգի թեժ օրերին ուզում էր մտնել ԱԺ, բայց քանի որ ուզում էր ժողովուրդն էլ իր հետ մտնի շենք, հրմշտոց սկսվեց։ Իսկ հիմա մեր ֆռակցիան հրավիրել է ինձ, որ հինգ րոպե ելույթ ունենամ, իսկ իրենք չեն թողնում։ Իրենք վախենում են իմ՝ հինգ րոպեանոց ելույթից»,- նշեց Մարությանը։

Նա նկատեց՝ ՔՊ-ն դեմ չէր ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, իրենք ուղղակի ուզում էին գալ ու նրանց տեղը գրավել։ «Բայց իրենք էլ հավերժ չեն, ինչպես հավերժ չէին ՀՀԿ-ն ու ՀՀՇ-ն։ Դուք՝ ՔՊ-ականներ, եկել էիք թալանը մերժելու համար, բայց, փաստորեն, խաբել եք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։