Նոր Մոսկվայում 3 անօդաչու թռչող սարք է խոցվել (տեսանյութ)

Նոր Մոսկվայում 2 ուղղաթիռի տիպի անօդաչու թռչող սարք են խոցել, ևս մեկը՝ Կալուգայի շրջանում, տուժածներ չկան. հայտնում է ԱԻՆ-ը։
Ստացված տեղեկություններով՝ անօդաչու թռչող սարքի կործանման վայրում վնասներ չեն հայտնաբերվել. տուժածներ չկան։
Այժմ Վալուևոյի տարածքը, Ֆիլիմոնկովսկի բնակավայրը և հարակից տարածքը զննում են ոստիկանությունը և հատուկ ծառայությունները։
112 տելեգրամ ալիքի տվյալներով՝ ժամը 4-ի սահմաններում կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է Կուբինկայի ռազմական օբյեկտներից մեկի տարածքում գտնվող վարչական շենքին։ Նախնական տեղեկություններով զոհեր և ավերածություններ չկան։
Տեսանյութը՝ այստեղ