Էմոցիաները խանգարում են․ նախարարը՝ «Հայոց պատմության» դասագրքի շուրջ խնդիրների մասին

Նախարությունը հենց սկզբից զբաղվել է «Հայոց պատմության» դասագրքի հարցերով, զբաղվել է մինչև հարցերը հանրային տիրույթում կհնչեին։ 30 նոր դասագիրք է մտել դպրոց և բոլոր գրքերի մասով ուսումնասիրություններ են տարվել, որպեսզի խնդիրները բացահայտվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ  «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքի  տիտղոսաթերթում նշվում է, թե իբր դասագիրքը պատրաստվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ, որը սակայն եկեղեցին հերքում է։ 

Անդրեասյանը նշեց, որ մասնագետներն էլ այդ դասագրքի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրել են։ 

«Անկախ ոճից՝ ասելիքը պետք է տեղ հասցնել։ Մենք սպասում ենք հեղինակների ամբողջական անդրադարձին և հիմնավորումներին, որոնք պետք է լինեն փաստերով։ Էմոցիաները խանգարում են, որպեսզի մենք տեսնենք իրական աշխատանքային գործընթացը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում